«ՄիտանիՔ» ազգային սոցիալական ցանցի ՆՊԱՏԱԿԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«ՄիտանիՔ»-ը՝ «Մեծ Հայք» ազգային տեղակատվական համակարգում գործող ազգային սոցիալական ցանց է
«ՄիտանիՔ»-ի անվանման հիմքում ընկած է Ք.Ա. 17-13-րդ դարերում գոյություն ունեցած հայկական
Հուրրի-Միտանի թագավորության անունը, որը նշանակում է հայերի Միասնական Տուն կամ Մայր Տուն
(ինչպես Ջոջանց տուն, Սասնա տուն, Թորգոմա տուն, Գեղամա տուն և այլն), որը կարողացավ միավորել
հայալեզու տարբեր ցեղերին մեկ միասնական տուն-պետության տանիՔ-ի տակ։
«Ք» հոգնակի վերջածանցը՝
ա/ ցուցանում է հայության հավաքականությունը՝ որպես հավաքական հայոց ազգ, հայեր, հայկազունք, Հայք
բ/ նպատակադրում է մեկ միասնական ՏանիՔ-ի տակ (այս պարագայում դեռ վիրտուալ հարթության մեջ),
հավաքել Հայկական քաղաքակրթության ողջ ներուժը՝ հայաստանայան և համաշխարհային մասշտաբով՝
անցյալ-ներկա-ապագա ժառանգականության շղթայով:
գ/ խորհրդանշում է նաև մեկ տանիՔի տակ մեկ միասնական ԸնտանիՔ-ի կենսագաղափարը՝ որպես այդ
հավաքականությամբ՝ հայության ամբողջական կենսահամակարգ
«ՄիտանիՔ»-ի առաքելությունն է «Մեծ Հայք» ազգային տեղեկատվական համակարգում ապահովել
տեղեկատվության, հաղորդակցության և էներգիայի կայուն փոխանակում, որը հնարավորություն կտա առողջ ու
նպատակային համագործակցության միջավայր բերել հայկականության բոլոր կարող ուժերին, խմբերին,
շերտերին, կառույցներին և անհատներին:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
«ՄիտանիՔ»-ի գործունեության հիմնական սկզբունքը՝ ստեղծարար համագործակցության միջավայրի
ապահովումն է՝ վիրտուալ տիրույթում:
Այսինքն՝ անհատների և խմբերի կողմից տեղակատվության հրապարակումը պետք է լինի բացառապես
արժեքային ստեղծարարության ու ստեղծագործականության հիմքով: Հետևաբար,
2
✓ Յուրաքանչյուր անհատ գրանցվելիս պետք է օգտագործի նույնականացման ճշգրիտ և թափանցիկ տվյալներ:
Այսինքն՝ պարտադիր է՝ անուն, ազգանուն, հայրանուն, նկար, բնակության և աշխատանքի վայր (բացակայության
դեպքում՝ գործազուրկ կամ անաշխատունակ) սյունակների ճիշտ լրացումը:
Սխալների հայտնաբերման դեպքում, առաջին անգամ հնարավորություն է տրվում ուղղել այն: Կրկնվելու դեպքում՝
օգտատերը հեռացվում է համապատասխան բնութագրումով:
✓ Օգտատերերի կողմից ցանկացած հրապարակում գնահատվում է ըստ ստեղծագործական արժեքի, ստեղծարարության
մակարդակի և ըստ հանրային բարիքի նշանակության: Հրապարակումների տարածման մասսայականությունը նույնպես
ապահովվում է ըստ ստեղծագործական արժեքի, ստեղծարարության մակարդակի և հանրային բարիքի նշանակության
(տեխնոլոգիական համապատասխան ալգորիթմների օգնությամբ): Դրան համապատասխան, յուրաքանչյուր օգտատեր
ստանում է սոցիալական միավոր, որը նրա հանրային վարկանիշի ձևավորման նախապայմանն է: Ըստ այդմ,
լիարժեքանում է աշխարհաժողովային կառավարման՝ պարտականություն-վաստակ-իրավունք-պատասխանատվություն
ամբողջաշղթան: Դրա հիմքով ապագայում կձևավորվեն աշխարհաժողովների ներկայացուցչական կազմը:
✓ Օգտատերերի կողմից արժեքային ստեղծարարության ցանկացած խախտում՝ հերյուրանք, վիրավորանք,
մանիպուլյացիա, կեղծ տեղեկատվություն, խուճապ տարածող, տագնապներ գեներացնող հայտարարություններ,
ավելորդ զգացականություն, ողբասացություն, ապակառուցողական և այլ բացասական միտում պարունակող ցանկացած
հրապարակում հանրային հավաք գիտակցության դեմ բանականությանն, ցանցի ադմինիստրատորների կողմից ենթակա է
անմիջական հեռացման (առանց օգտատերի հետ քննարկման): Նման հրապարակումներն ազդում են օգտատերի
սոցիալական վարկանիշի վրա՝ նվազեցնելով սոցիալական միավորները՝ համապատասխան բնութագրումով:
Օգտատերերի կողմից նման հրապարակումների պարբերաբար կրկնության կամ առավել վտանգավոր հրապարակումների
դեպքում՝ օգտատերերը հեռացվում են ցանցից՝ համապատասխան բնութագրումով:
✓ Ստեղծարար ու ստեղծագործական լիարժեք միջավայր ձևավորելու համար օգտատերերը միանգամից ներառվում են
համապատասխան մասնագիտական և աշխարհագրական (բնակության) խմբերի մեջ: Սա հնարավորություն կտա,
առաջին հերթին ստեղծագործել ու արարել ըստ մասնագիտական և բնակության խնդիրների ու
առաջնահերթությունների: Այս մակարդակում օգտատերերը ձեռք են բերում առաջնային սոցիալական միավորները:
✓ Խմբերի կամ թիմերի ներսում տեղեկատվության, հաղորդակցության և էներգիայի փոխանակման արդյունքում
ստեղծագործական ու ստեղծարար արժեք ներկայացնող հրապարակումները հասանելի են դառնում բոլոր
օգտատերերին:
3
ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
«ՄիտանիՔ»-ը պատկանում է «Մեծ Հայք» ազգային տեղեկատվական համակարգին, որը հանդիսանում է
համահայկական սեփականություն: Յուրաքանչյուր հայ համապատասխան ներդրմամբ (նախապես հաստատված
սիմվոլիկ ներդրման չափ) կարող է ձեռք բերել բաժնեմաս, որը չի կարող վաճառվել կամ նվիրատրվել:
Սեփականատերերը կարող են օգտվել եկամտի բաշխման նախապես հաստատված չափաբաժնի տնօրինումից
(համապատասխանեցված՝ հիմնադրամային կառավարման սկզբունքին):
«ՄիտանիՔ»-ի կառավարման բարձրագույն օղակը՝ Ազգային Խորհուրդն է, որը բացարձակապես ձևավորվում
է Աշխարհաժողովի կողմից և կապ չունի սեփականատերերի հետ: Ազգային Խորհուրդը «ՄիտանիՔ»-ի
ուղղակի կառավարումն իրականացնում է ոլորտային և տարածքային խորքային կառույցների գաղափարական
վերահսկողության և այն սպասարկող՝ հատուկ ընտրված (ազգային կառավարման ակադեմիայի կողմից)՝
ադմինստրատորների միջոցով:
«ՄիտանիՔ»-ի սպասարկումն իրականացնում են «Մեծ Հայք» և «ՄիտանիՔ» համակարգերը մշակող և
սպասարկող կազմակերպությունները: Տեխնիկական սպասարկման համար կազմակերպությունները ստանում են
համապատասխան ֆինանսավորում՝ ըստ նախապես հաստատված բյուջեի:
«ՄիտանիՔ»-ում գործարար համագործակցության արդյունքում ստեղծված հավելյալ արդյունքից տասնորդ է
ուղղվում հայրենատիրական շրջանառու կառավարման հիմնադրամ: Վերջինս, ֆինանսական միջոցների
տնօրինումն իրականացնում է համապատասխան հիմնադրամային կառավարման սկզբունքի՝ 90 տոկոսը
ուղղվում է նոր ներդրումների ու հիմնադրամների ձևավորման, իսկ 10 տոկոսը դառնում է սեփականատերերի
շահաբաժին:
«ՄիտանիՔ»-ի գործունեության համար կատարվող նվիրատվությունները, գովազդային և այլ
ծառայություններից ստացվող եկամուտներն ուղղվում են «Մեծ Հայք» և «ՄիտանիՔ» ցանցային հարթակների
սպասարկմանը՝ համապատասխան կազմակերպություններին ըստ նախապես հաստատված բյուջեի: