«Միտանի(Ք)»-ը՝ «Մեծ Հայք» ազգային տեղակատվական համակարգում գործող ազգային սոցիալական ցանց է, որը նախաձեռնվել է իրապես ազգային ուժերի և տեխնոլոգիական ոլորտի հայրենասեր ներկայացուցիչների կողմից։

Հիմնական նպատակը դուրս բերել ազգությամբ հայ օգտատերերին դրսի՝ թշնամական կրակի տակից և ձևավորել կուռ համակարգ, որը հնարավորություն կտա արդյունավետորեն դիմակայելու սուր մարտահրավերներին ու հարձակումներին և պատրաստվելու թռիչքաձև զարգացմանը արդիական տեխնոլոգիաներով։

Այս սոցցանցը ենթադրում է մի քանի բնագծերով էշելավորված պաշտպանություն արտաքին հարձակումների դեմ և ուղեղային կենտրոնների գործարկում միջնաբերդում։ Գերխնդիրը շատ կոնկրետ հայեցակարգերի և ծրագրերի մշակումն է առաջարկված համակարգված ու արմատական նախատիպերի հիման վրա, որոնք պետք է դառնան պրակտիկ ուղենիշ՝ ճանապարհային քարտեզ հեռահար կտրվածքով։ Այս ճանապարհով հիմք պետք է դրվի ԽՈՐՔԱՅԻՆ Հայաստանի կառուցմանը։

Հետևաբար մեր ցանցի ալգորիթմները կառուցողական, արարչագործական ու հավաքական են։

Դա աննախադեպ երևույթ է ժամանակակից սոցցանցերի համար, որոնք բոլորը մանիպուլյատիվ՝ ապակառուցողական բնույթ են կրում թիրախավորելով՝ ատոմացնելով և մարգինացնելով օգտատերերին։ Ի տարբերություն գլոբալիստական և նեոլիբերաիստական ցանցերի մեր սոցցանցը հենվում է համայնքակենտրոն սկզբունքերի հիման վրա, որտեղ առաջնայինը «պարտականություն֊վաստակ֊իրավունքն» է։ Յուրաքանչյուր ոք իրավունք է վաստակում հանրօգուտ պարտականությունների կատարմամբ՝ ապահովելով սոցիումի արդար կառավարում։

Հենց այս միջավայրում պետք է ձևավորվի մեր ազգի հավաքական գիտակցությունը, որը պետք է առաջնորդի հասարակությանը վտանգներով և սպառնալիքներով լի միջավայրում օրհասական՝ բեկումնային այս փուլում։

Նախատեսված է, որ ցանցը սկզբնական փուլում կգործի վերնախավային՝ բարձր պատասխանավության սկզբունքերով մինչև անհրաժեշտ կայացում։

Այն ապահովելու է Վարքականոնագրով։

Աննախադեպ այս սոցցանցն իրականում նոր քաղաքակրթական մոդելի դրսևորում է, որը թույլ կտա մոլորակի ժողովուրդներին նույնպես համախմբվելու ագրեսիվ գլոբալիզմի և խելացնոր անբարոյական նեոլիբերալիզմի կործանարար սպառնալիքների դեմ։

 

Նախաձեռնող խումբ